Description
20-րդ դարի լավագույնը ճանաչված հոգևոր 100 գրքերից մեկը՝ Պարամահանսա Յոգանանդայի հիասքանչ կյանքի պատմությունը, ընթերցողին տանում է սրբերի ու յոգերի, գիտության և հրաշքների, մահվան ու հարության անմոռանալի բացահայտումների աշխարհ: Հոգին գոհացնող իմաստնությամբ, թովիչ սրամտությամբ է նա մեկնաբանում կյանքի և տիեզերքի խորախոր գաղտնիքները՝ բացելով մեր սրտերն ու միտքը յուրաքանչյուրի կյանքում առկա բերկրանքի, գեղեցկության և հոգևոր անսպառ կարողությունների առջև:
Այս լիակատար հրատարակությունը (կարելի է ձեռք բերել բացառապես Պարամահանսա Յոգանանդայի հիմնած Self-Realization Fellowship կազմակերպությունից) միակն է, որ ներառում է հեղինակի՝ վերջնական տեքստին առնչվող բոլոր ցանկությունները և 1946-ին լույս տեսած բնագրին հավելված ծավալուն նյութերը:
About the author
Պարամահանսա Յոգանանդան (1893-1925) լայնորեն ճանաչված է որպես մեր ժամանակների հոգևոր երևելի դեմքերից մեկը: Ծնված լինելով Հյուսիսային Հնդկաստանում՝1920-ին եկավ Միացյալ Նահանգներ, որտեղ և ավելի քան երեսուն տարի ուսուցանեց Հնդկաստանի հին փիլիսոփայությունը, յոգայական մեդիտացիայի գիտությունն ու հոգևոր հավասարակշռված ապրելակերպի արվեստը: Որպես յոգայի առաջին մեծ վարպետ, որը երկար ժամանակ ապրել և ուսուցանել է Արևմուտքում, նա եռանդագին շրջագայեց ու դասախոսություններ կարդաց Հյուսիսային Ամերիկայով մեկ ու նրա սահմաններից դուրս՝ հանդես գալով մեծ քաղաքներում, լայն լսարանի առջև և բացահայտելով համաշխարհային մեծ կրոնների հիմնարար միասնությունը: Նրա հանրահռչակ կյանքի պատմությունը՝ Յոգի ինքնակենսագրությունը, Արևելքի ու Արևմուտքի հին գրերի նորարարական մեկնությունները և բազմաթիվ այլ գրքեր ոգեշնչել են միլիոնավոր մարդկանց: Պարամահանսա Յոգանանդայի հոգևոր ու մարդասիրական աշխատանքը այսօր շարունակում է Self-Realization Fellowship միջազգային կազմակերպությունը, որը նա հիմնեց 1920-ին իր ուսմունքն աշխարհով մեկ տարածելու համար: