Description
Եթե քեզ համար հաջողության
չափանիշը կյանքի որակն է
և ոչ թե սոսկ նյութական ձեռքբերումները, այս գիրքն ուղղակիորեն կհաղորդակցվի քո սրտին ու հոգուն: Ավելի քան հիսուն տարի այս ոգեշնչող դասական ուղեցույցն օգնել է հարյուրհազարավոր մարդկանց խոչընդոտները հաղթահարելու և կյանքում հաջողության հասնելու:
About the author
Պարամահանսա Յոգանանդան (1893-1925) լայնորեն ճանաչված է որպես մեր ժամանակների հոգևոր երևելի դեմքերից մեկը: Ծնված լինելով Հյուսիսային Հնդկաստանում՝1920-ին եկավ Միացյալ Նահանգներ, որտեղ և ավելի քան երեսուն տարի ուսուցանեց Հնդկաստանի հին փիլիսոփայությունը, յոգայական մեդիտացիայի գիտությունն ու հոգևոր հավասարակշռված ապրելակերպի արվեստը: Որպես յոգայի առաջին մեծ վարպետ, որը երկար ժամանակ ապրել և ուսուցանել է Արևմուտքում, նա եռանդագին շրջագայեց ու դասախոսություններ կարդաց Հյուսիսային Ամերիկայով մեկ ու նրա սահմաններից դուրս՝ հանդես գալով մեծ քաղաքներում, լայն լսարանի առջև և բացահայտելով համաշխարհային մեծ կրոնների հիմնարար միասնությունը: Նրա հանրահռչակ կյանքի պատմությունը՝ Յոգի ինքնակենսագրությունը, Արևելքի ու Արևմուտքի հին գրերի նորարարական մեկնությունները և բազմաթիվ այլ գրքեր ոգեշնչել են միլիոնավոր մարդկանց: Պարամահանսա Յոգանանդայի հոգևոր ու մարդասիրական աշխատանքը այսօր շարունակում է Self-Realization Fellowship միջազգային կազմակերպությունը, որը նա հիմնեց 1920-ին իր ուսմունքն աշխարհով մեկ տարածելու համար: